Սան Ժի, Թայվան

Art News 09.07.2020   22:00   1517

Սան Ժին մոլորակի ամենազարմանալի ու անսովոր լքված քաղաքներից մեկն է։ Այն բառիս բուն իմաստով դատարկված անվանել չի կարելի, քանի որ քաղաքում երբեք մարդիկ չեն ապրել։ Սան Ժին մի հետաքրքիր առանձնահատկություն էլ ունի։ Նրա հիմնական շինությունները կլոր ձև ունեցող հսկայական համայնապատկերային լուսամուտներով անսովոր ֆուտուրիստիկ տներն են։

Մի քանի տարի առաջ քաղաքը սկսել են կառուցել մեկ նպատակով՝ հարուստ մարդկանց վաճառելու ու փակ տիպի էլիտար քաղաք ստեղծելու համար, որի մուտքը օտարների համար փակ կլինի։ Պլանները խախտել են շինարարության ընթացքում դժբախտ պատահարները։ Նախագծի կազմակերպիչները շտապել են դադարեցնել աշխատանքներն ու լքել են անբարենպաստ տարածքը, իսկ հիմա շրջակա շրջանների սնապաշտ մարդիկ վախենում են ոտք դնել դատարկված քաղաք։

Նրանք կարծում են, որ Սան Ժին այստեղ մահացած մարդկանց հոգիներով են լցված։ Քաղաքի տարածքը անոմալ գոտի է համարվում։ Ավելի շատ այլմոլորակայինների տներ հիշեցնող ինքնատիպ կառույցները անհանգիստ հոգիների բնակատեղի են դարձել։ Հենց այդ պատճառով էլ տեղացիները վախենում են խախտել նրանց հանգիստը։

Արդեն երկար տարիներ Սան Ժին մնում է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում։ Քաղաք այցելելիս նրանք ուրվական տեսնելու հույսով անպայման լուսանկարահանող սարքեր են վերցնում իրենց հետ։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         լքված քաղաքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb