Սամվել Օգանովսկիի հայտարարությունը

Հերքումներ 23.05.2019   16:50   590
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայտարարության մեջ ասված է.

«Սիրելի հայրենակիցներ.

Այսօր որոշ լրատվամիջոցների կողմից տարածված «տեղեկությունն» առ այն, թե իբր «մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի և հայ օլիգարխիայի ներկայացուցիչները» և, որ «հավաքը կազմակերպել է ՊԲ նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը…», իրականության հետ որևէ աղերս չունի: Ստորագույն և սադրիչ ապատեղեկատվություն է նաև այն, որ իբր «հավաքի մասնակիցները երդվել են ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար»: Նշվում է նաև, որ «հավաքին ներկա է եղել Սամվել Ալեքսանյանը»:

Ելնելով վերոնշյալից իմ պարտքն եմ համարում «օդից կախված լուրերի» կամ անանուն աղբյուրների սիրահարներին իրազեկել հետևյալի մասին.-իմ և իմ նման ազատամարտիկների (այդ թվում՝ գեներալների՝ գործող և պաշտոնաթող) խնդիրն ու գերագույն նպատակն է ոչ թե զբաղվել հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ, այլև հարկ եղած դեպքում նորից կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Համոզված եղեք, որ մարտադաշտում չորս անգամ վիրավորված, հարյուրավոր հերոս զինակիցներ կորցրած զինվորականը չի կարող հանդես գալ Հայոց միասնականությունը պառակտողի և, ըստ այդմ՝ նաև մեր ազգային դիմադրողականությունը թուլացնողի դերում: Մինչդեռ այսօր, գիտակցաբար, թե անգիտակցաբար, նման սադրիչ ապատեղեկատվություններ տարածողների նպատակը ոչ այլ ինչ է, քան մեր ժողովրդի միասնականությունն աղճատող հանցավոր փորձ:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իմ ողջ կենսագրության ընթացքում երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել, իսկ եթե անգամ զբաղվել եմ, ապա դա եղել է մեկ անգամ՝ 1988-ին: Իսկ ինչ վերաբերում է երդմանը, ապա դա ևս եղել է մեկ անգամ՝ տակավին 1988-ին:

Ավարտելով խոսքս, խնդրում և պահանջում եմ բոլոր նման ապատեղեկատվություններ տարածողներին զերծ մնալ մեր ընդհանուր հայրենիքի անվտանգությանը սպառնացող անպատասխանատու քայլերից»,- ասված է հայտարարության մեջ:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon