Սամվել Մայրապետյանին թույլատրվել է դուրս գալ Հայաստանից

Իրադարձային 25.01.2019   11:17   354

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանի տեղեկացմամբ՝ր Մայրապետյանը բուժվելու է Գերմանիայի Դրեզդեն քաղաքի Կառլ Գուստավի անվան համալսարանական հիվանդանոցում։

Ավելի վաղ Մայրապետյանը ՄԻԵԴ-ից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայում գտնվող՝ իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր գործարարի հունվարի 2-ի միջնորդությունը և պահանջել Հայաստանի կառավարությունից, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն։

Հիշեցնենք, Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը: Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ է արձակվել կալանքից: Գործարարին «կաշառք ստանալուն օժանդակելու» մեղադրանք է առաջադրվել:



 Պիտակներ
         Սամվել Մայրապետյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon