Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Մեկ տարի առաջ այս օրը՝ առանց մեկնաբանության
Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ երեկ հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է եւ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ:
ՀԺ-ի տեղեկությունը հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Պատճառն այն է, որ Մայրապետյանին թույլատրվել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել եւ անձնական երշխավարություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:
Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել եւ 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Ամբողջական՝ armtimes.com-ում։
Նմանատիպ նյութեր