Սամվել Բաբայանը չի բացառում համագործակցությունը Արցախում գործող և ոչ մի քաղաքական ուժի հետ

Քաղաքական 13.01.2020   11:22   444
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հարգելի´ գործընկերներ, ի պատասխան 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական և պառլամենտական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի և ներկայացուցիչների հետ Սամվել Բաբայանի հնարավոր համագործակցության մասին ձեր հարցումների, հայտարարում ենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Ս. Բաբայանը չի բացառում համագործակցությունը Արցախում գործող և ոչ մի քաղաքական ուժի հետ:

Ընդ որում, Ս. Բաբայանը մտադիր չէ հանդես գալ որևէ կուսակցության հետ միավորման նախաձեռնությամբ, սակայն պատրաստակամ է քննարկելու ստացվող առաջարկները` խորհրդարանական ընտրություններում «Միասնական հայրենիք» կուսակցությանն անվերապահ աջակցելու, հետևապես` Արցախի զարգացման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կուսակցության ծրագրային դրույթների իրականացման պայմանով:
Նշենք նաև, որ Ս. Բաբայանը արդեն ստացել է առաջարկություններ մի քանի կուսակցությունից և ներկայում դիտարկում է նախագահի երեք թեկնածուների առաջարկներ:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Սամվել Բաբայանը հայտարարել էր 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն, ինչպես պարզվեց, Արցախի իշխանությունները ապօրինի կերպով նրան հանել էին պետռեգիստրից: Այս հանգամանքը արհեստական խոչընդոտ հանդիսացավ նրա` նախագահական ընտրություններին մասնակցության համար, քանի որ վերջին 10 տարում Արցախում մշտաբնակության ցենզը նախապայման է բոլոր թեկնածուների համար: Այս գործողություններն անօրեն ճանաչելու հայցով Ս. Բաբայանը դիմել է դատարան: Սույն գործով նախնական դատական նիստի հերթական օր է նշանակվել ս.թ. հունվարի 23-ը:

Սամվել Բաբայանի գրասենյակ



 Պիտակներ
         Սամվել Բաբայան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon