«Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործն ամբողջությամբ բացահայտված է»

30.05.2019   15:00   126
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի համակիրների հետապնդման գործով, գործն ամբողջությամբ բացահայտված է,news.am-ի փոխանցմամբ,  այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ազգային անվտանգության ծառայությունն այդ գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, որևէ դավադրություն փնտրել պետք չէ, երկու խումբ անձանց միջև ֆինանսական  հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։ Առաջիկա ժամերի ընթացքում կլինի հայտարարություն ոստիկանության և ԱԱԾ–ի համատեղ աշխատանքի վերաբերյալ»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, թե «մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները».

Հիշեցնենք նաև, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել.«Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «բանդաներ» են հովանավորվում կամ, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդելով, դրանում քաղաքական ենթատեքստ են փնտրում, իրականության հետ որևէ աղերս չունեն:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon