Սամվել Բաբայանի գործով դատական նիստն անսպասելի կարճ տևեց

Օրենքի ուժով 14.01.2020   12:48   486
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի և ևս 4 ամբաստանյալների գործով դատական նիստն այսօր էլ անսպասելի կարճ տևեց:

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ դատարանը պետք է հետազոտեր քրեական գործի ապացույցները, մասնավորպես գաղտնալսված հեռախոսային խոսակցություները, սակայն պետական մեղադրող Արամ Արամյանն ասաց, որ ընդմիջման ժամանակ փորձել են դահլիճի տեխնիկան և դրանով հնարավորչէ   նորմալ հետազոտել այդ խոսակցությունները:

Նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 10-ը: Դատավոր Գագիկ Պողոսյանը նկատեց, որ համակարգիչներն իսկապես հին են, հաջորդ նիստին կփորձեն ապահովել տեխնիկա և մասնագետ՝  էլեկտրոնային կրիչները հետազոտելու համար:

Հիշեցնենք՝  Սամվել Բաբայանը Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝  «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ապօրինի գույքի՝ շրջանառությունից դուրս եկած թղթադրամները օրինականացնելու մեղադրանքով:

Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը դատապարտվել էին 3 և 2 տարվա ազատարզրկման: Վերաքննիչ դատարանն այդ  դատավճիռը թողել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը 2018-ի հունիսի 25-ին գործը բեկանեց և ուղարկեց նոր քննության: Բաբայանը 15 պատգամավորների  անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon