Սամվել Ալեքսանյան․ «Նիկոլը երբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի»

Խմբագրական 06.12.2019   12:00   4115
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Քաղաքական դաշտում առանձին ուժերի և անհատների փոխհարաբերությունների անկայունությունն ու փոփոխականությունը, մեծ հաշվով, քաղաքականության օրինաչափություններից է։ Սակայն, արժեքային համակարգով պայմանավորված, կան սահմաններ, որոնց հատելը պարտադիր պետք է արժանանա այլ գնահատականի։ Քաղաքական գործչի որակները չեն կարող առանձին դիտարկվել նրա մարդկային տեսակից ու արժեհամակարգից։

Ոչ վաղ անցյալում օլիգարխ (այսօր խոշոր գործարար) Սամվել Ալեքսանյանը հայտարարում էր․ «Նիկոլ Փաշինյանը մեր հետ ա, ուզում ա ցույց տա, որ ընդդիմություն ա, բայց թող իրան չճղի՝ ինքը մեր ախպերն ա»։

Կամ․ «Բնական ա, դեմներս ընտրություն ա, դրա համար Նիկոլ Փաշինյանը ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի: Ինքը մեր հետ ա, բայց իզուր թող տենց բաներ չանի»:

Իր հերթին գործող վարչապետը օլիգարխներից ամենաշատը Սամվել Ալեքսանյանին էր քննադատում։

Օրինակ, ուղիղ տեքստով ԱԺ ամբիոնից ակնարկում սպանություն պատվիրելու մասին․  «Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ ՀՀ Ազգային ժողով՝  հաշվի առնելով այն, որ Ձկնկուլը եղել է Ալեքսանյանի նախկին գործընկերը»:

Սամվել Ալեքսանյանը պատասխանում է․ «Ի՞նչ մեղադրանքներ, խի պետք ա ինձ հետ կապվի՞ որ, Նիկոլը երբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի»։

Իր հերթին Փաշինյանը տարբեր առիթներով ընդգծում էր, թե «Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը մտմտում է իր ապագայի մասին»:

Ու փաստացի այսօր նախկին «օլիգարխ» Սամվել Ալեքսանյանը իր ապագայի հարցը լուծեց՝ սահուն վերածվելով «խոշոր գործարարի», արժանանալով ներկայիս իշխանության բացահայտ բարեհաճությանն ու պարգևատրվելով «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով:

Մեջբերումները վերցված են 2016-17 թվականների լրահոսից։



 Պիտակներ
         Փաշինյան-Ալեքսանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon