Samsung-ը ներկայացրել է Galaxy S20 նոր սմարթֆոնը

Innovation 13.02.2020   22:45   818

Samsung հարավկորեական կորպորացիան Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է Galaxy S20 5G նոր սմարթֆոնը: Մամուլի ասուլիսը հեռարձակվել է ընկերության կայքում:

Samsung-ի ներկայացուցիչները ցուցադրել են սարքի երեք տեսակները՝ ստանդարտ Galaxy S20 5G-ն, Galaxy S20 Plus 5G-ն՝ մեծացված էկրանով, ինչպես նաև ամենամեծ և ամենակատարելագործված Galaxy S20 Ultra 5G-ն:

Դրանք բոլորը թույլ են տալիս օգտագործել հինգերորդ սերնդի 5G ցանցերը:

Սովորական S20-ն ունի 6,2 դյույմ, S20 Plus -ը՝ 6,7 դյույմ, իսկ S20 Ultra-ն 6,9 դյույմ անկյունագծով էկրան: Բոլոր երեք տեսակներն էլ հագեցված կլինեն Qualcomm Snapdragon 865 պրոցեսորով, դրանք կունենան 12 ԳԲ հիշողություն, հիշասարք՝ 128-ից մինչև 256 ԳԲ ունակությամբ՝ ընդլայնման հնարավորությամբ:

Սմարթֆոնները վաճառքում կլինեն մարտի 6-ից: S20-ն՝ ամենապարզ համալրմամբ, ԱՄՆ-ում կարժենա 999 դոլար:

 



 Պիտակներ
         Galaxy S20


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon