Samsung-ը կորցրած իրերը գտնելու սարք է ստեղծել
Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy SmartTag նոր սարքը: Այն թույլ է տալիս պարզել տարբեր առարկաների գտնվելու վայրը, որոնցում բացակայում է կապը, գրում է Planet Today-ը:
Սարքը միանում է սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով, իսկ SmartThings ծրագրում նշված է դրա գտնվելու վայրը: Ծրագրավորողները երաշխավորում են մինչեւ 120 մետր շառավղով գործունեությունը: SmartTag-ը բանալիներին կամ շան վզկապին ամրացնելու դեպքում բոլոր այդ առարկաները հեշտությամբ կհայտնաբերվեն:
Ընդ որում՝ եթե սեփականատիրոջ սմարթֆոնի հետ կապն անջատվի, ապա իրերը փնտրելու հարցում կօգնի Galaxy Find ծրագիրը:
SmartTag-ը կարելի է ձեռք բերել առանձին կամ փաթեթով:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր