Samsung-ի փոխնախագահը դատապարտվեց 2․6 տարվա ազատազրկման

Աշխարհ 18.01.2021   16:48   61

 Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Samsung Electronics-ի փոխնախագահ և Samsung Group-ի գլխավոր ժառանգ Լի Չժե Յենը դատապարտվեց երկու տարի վեց ամսվա ազատազրկման՝ Հարավային Կարեայի նախկին նախագահի Պարկ Կին Հեի մտերիմ ընկերուհուն 8.9 միլիարդ վոն կաշառք տալու համար՝ կառավարության աջակցության դիմաց: 

«Ամբաստանյալը ենթարկվել է նախկին նախագահ Պակ Կին Հեի պահանջներին և ակտիվորեն կաշառք է տվել, հորից իշխանություն ստանալու համար, նա անուղղակիորեն արտահայտել է նախագահի իշխանությունը օգտագործելու անբարոյական պահանջ», - ասել է դատարանը:

Նշվում է, որ Պակ Կին Հեն հեռացվել էր իշխանությունից  2017-ին՝  կաշառակերության և լիազորությունները չարաշահելու համար իմպիչմենթի արդյունքում: Նա դատապարտվեց  22 տարվա ազատազրկման: Այդ ժամանակ էլ ձերբակալվել էր Լի Չժե Յենը:


 Պիտակներ
         Samsung


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb