Սալոնիկում անհայտ անձինք հրկիզել են թուրք դիվանագետի ավտոմեքենան

Աշխարհ 24.12.2019   10:16   143
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դեկտեմբերի 23-ի առավոտյան հրկիզվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի թուրքական հյուպատոսարանում աշխատող դիվանագետներից մեկի մեքենան, հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` անհայտ անձը կամ անձինք պարաֆին են դրել թուրք դիվանագետի ավտոմեքենայի անիվների տակ և այրել:

Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ժամանել Սալոնիկի հրշեջ-փրկարարական ջոկատը: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան: 

Դեպքի կապակցությամբ Հունաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Հիշեցնենք, որ նման դեպք տեղի էր ունեցել նաև ընթացիկ տարվա հունիսին, երբ անհայտ անձինք բենզինով հրկիզել էին Սալոնիկում թուրքական հյուպատոսարանում աշխատող 2 թուրք դիվանագետի պատկանող ավտոմեքենաները: 

 



 Պիտակներ
         թուրք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon