Սալեհի. Իրանն ուրանի 60 տոկոս հարստացմամբ, ցույց տվեց իր միջուկային կարողությունը

Աշխարհ 21.04.2021   10:48   43

Ապրիլի 20-ին, Իրանի իսլամական խորհրդարանի  ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի արտահերթ նիստում, որի ընթացքում քննարկվեց Նաթանզի միջուկային համալիրում իրականացված դիվերսիայի գործով հետաքննության հարցը, Ալի Աքբար Սալեհին  ասել է. «Դիվերսիայի հետևանքով վնասված մալուխներն արագ փոխարինվել են և այս պահին Նաթանզի հարստացման կենտրոնի  էլեկտրամատակարարումը ամբողջությամբ վերականգնված է»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հավելել է  «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, Նաթանզում հարստացման գործընթացը ոչ մի րոպե չի դադարել: Նույնիսկ այն ժամանակ, երբ կտրվել է էլեկտրաէներգիայի փոխանցման հիմնական էլեկտրական մալուխը: ներկայումս այդ տարածքում գործում են ցենտրիֆուգներրի մի քանի շղթաներ»:
Նիստի շրջանակներում ներկայացված զեկույցում նշվել է, որ Իրանի թշնամիները, այդ թվում ՝ Իսրայելը, բազմիցս փորձեր են կատարել արդյունաբերական սաբոտաժի ենթարկել Իրանի միջուկային ծրագիրը: Սադրանքներից մի քանիսը բացահայտվել և չեզոքացվել են,  Ատոմային էներգիայի կազմակերպության տեխնիկական և անվտանգության աշխատակիցների կողմից:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb