Սալեհի. Եթե պատժամիջոցները չչեղարկվեն, ՄԱԳԱՏԷ-ի բոլոր տեսախցիկները կհավաքվեն

Աշխարհ 27.02.2021   13:35   68

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն անդրադառնալով Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև կայացած վերջին համաձայնությանն ասել է. «Գործակալությունը ևս երեք ամիս հնարավորություն կունենա Իրանի միջուկային օբյեկտներում տեղադրել տեղեկատվական համակարգեր և տեսախցիկներ: Սակայն եթե առաջիկա երեք ամիսների ընթացքում պատժամիջոցները չչեղարկվեն, հավաքագրված տեղեկատվությունը կջնջվեն, իսկ տեսախցիկները կհավաքվեն»:
Ալի Աքբար Սալեհին, անդրադառնբալով Իրանի իսլամական խորհրդարանում ընդունված «Պատժամիջոցների չեղարկման ռամավարական գործողության մասին» օրենքին և Թեհրանի կողմից Լրացուցիչ արձանագրությունների իրագործումը կասեցնելու Թեհրանի որոշմանն ասել է. «Օրենքով սահմանված կարգով, դրա հաստատումից հետո երկու ամիս անց, եթե ՀԳՀԾ-ի մյուս անդամները չկատարեն իրենց պարտավորությունները, կառավարությունը պարտավորվում է դադարեցնել Լրացուցիչ արձանագրությունների կամավոր գործադրումը»:
Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիիի Թեհրան կատարած վերջին այցին, Սալեհին նշել է, որ նրա հետ հանդիպման ժամանակ, վերջինիս տեղեկացրել է Լրացուցիչ արձանագարությունների գործադրումը դադարեցնելու Իրանի որոշման մասին: Սալեհիի խոսքերով, Գրոսին հայտարարել է, որ ընդունում է օրենքը գործադրելու Իրանի որոշումը:
Փետրվարի 21-ին Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվածություն ձեռք բերեցին Լրացուցիչ արձանագրությունների դադարեցման շուրջ և այսուհետ Իրանի միջուկային համալիրներում ՄԱԳԱՏԷ-ի ստուգումները կիրականացվեն միայն ըստ երաշխքային պայմանագրի:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb