Սալահը՝ Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Սպորտ 09.01.2019   11:51   536

Աֆրիկայի 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը: Այս մասին հայտնում է աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի` «Թվիթերի» պաշտոնական էջը։

Սալահը լավագույնն է ճանաչվել Դաքարում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

Այս կոչման համար պայքարում Սալահը շրջանցել է թիմակից, սենեգալցի Սադիո Մանեին, ինչպես նաև «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:

Սալահը երկրորդ տարին անընդմեջ է ճանաչվել աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստ, ընդ որում Մանեն և Օբամեյանգը նախորդ տարի ևս ընդգրկվել էին լավագույն եռյակում:

26-ամյա Սալահը 2018 թվականի ընթացքում դարձել է անգլիական Պրեմիեր-լիգայի լավագույն ռմբարկուն` 36 խաղում դառնալով 32 գոլի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում նա դեռևս 13 գոլ է խփել և երրորդն է լավագույն ռմբարկուների ցանկում:



 Պիտակներ
         Մոհամեդ Սալահ, ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon