Saint Louis Rapid & Blitz․ Արոնյանն առայժմ 4-րդն է

Սպորտ 17.09.2020   13:14   20

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:

Առցանց մրցաշարում կայացան 4-6-րդ տուրերը: Նախ Արոնյանը զիջեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, այնուհետ ոչ ոքի խաղաց համապատասխանաբար Պենտալա Հարիկրիշնայի և Ջեֆրին Սյոնի հետ:

Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում ընթանում է 4-րդ տեղով: Առաջատարը Մագնուս Կարլսենն է:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար:



 Պիտակներ
         Արոնյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb