Սահմանվել են տեղական տուրքերի արտոնություններ

15.01.2019   12:38   293

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին ներկայացրեց 2019 թ․-ին տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագիծը։
Փաստաթղթով սահմանվում է Երեւան վարչական տարածում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազային վաճառքի թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափերը նվազեցնել 58.34 տոկոսի չափով։ Առևտրի օբյեկտների ժամը 24.00–ից հետո աշխատելու թույլտվության համար դրույքաչափը նվազեցնել 72.92 տոկոսի չափով, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների աշխատանքի համար ժամը 24.00–ից հետո թույլտվության համար 2019 թվականի տեղական տուրքի դրույքաչափը՝ 70 տոկոսի չափով։
Նախագծով սահմանվել են նաև արտոնություններ այն տնտեսվարողների համար, ովքեր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել են 2019 թվականի հունվարի 1-ից։
Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 56 անդամ։



 Պիտակներ
         Երևանի ավագանի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon