Սահմանվել է Թուրքիայի ԶՈւ-ում «վճար ծառայության դիմաց» ծրագրի գումարի չափը

Աշխարհ 27.01.2021   18:15   68

Razm.info-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի բյուջեի և ֆինանսական ծառայությունների գլխավոր վարչությունը հրապարակել է երկրի ԶՈւ-ում «վճար ծառայության դիմաց» ծրագրի համար անհրաժեշտ գումարի չափը․ 2021 թ․ հունվար-հուլիս ժամանակաշրջանի համար վճարը սահմանվել է 39.788 թուրքական լիրա (~5․570 ԱՄՆ դոլար՝ 26/01/2021 թ․ փոխարժեքով)։

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվակայքը։ Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պահանջվող գումարն աճել է 13,5%-ով։

Թուրքիայի զինված ուժերում 2019 թվականից ներդրված «վճար ծառայության դիմաց» ծրագրի մասին օրենքը Թուրքիայի խորհրդարանն ընդունել է 2018 թ․ հուլիսի 26-ին։ Ծրագիրը նախատեսված է 18 տարեկանը լրացած Թուրքիայի այն քաղաքացիների համար, ովքեր առնվազն 3 տարի աշխատել են արտասահմանում։ Զինծառայությունից ազատվելու համար նրանք վճարում են որոշակի գումար և անցնում 21-օրյա տևողությամբ զինծառայության հիմնական կրթություն։


 Պիտակներ
         Թուրքիայի ԶՈւ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb