Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կչեղարկվի

Քաղաքական 03.06.2020   12:10   292

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունելով` արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր կլինի չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

Հիշեցնենք՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:



 Պիտակներ
         հանրաքվե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb