Սահմանադրական մարմինն ի զորու չեք լուծարել

Տեսանկյուն 27.01.2021   13:34   72

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

««Չի բացառվում՝ գնանք ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՄԱՆ». այս խոսքերը խորհրդարանային մեծամասնության որոշ պատգամավորներ վերջերս հաճախ են հնչեցնում։ Հարգելիներս, մեծագույն ցանկության դեպքում անգամ, սահմանադրական մարմինն ի զորու չեք լուծարել։

Դուք կարող եք հրաժարական տալ, խորհրդարանը կարող է ԱՐՁԱԿՎԵԼ, բայց դա չի հանգեցնի Երկրի օրենսդիր իշխանության մարմնի լուծարմանը։ Իսկ ինքնարձակումն էլ սահմանադրական չէ, ողջ եղեք...»։

 


 Պիտակներ
         Գևորգ Դանիելյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb