Սահարայում գիտությանն անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերվել

Science News 11.02.2019   23:15   650

Հնագետներն անհայտ քաղաքակրթության հետքեր են հայտնաբերել Արևմտյան Սահարայում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականներն ուշադրություն են դարձրել արբանյակից ստացված արտասովոր պատկերներին և օդային լուսանկարներին: Պեղումների արդյունքում պարզվել է, որ կադրերում են հայտնվել հնագույն կառույցների մնացորդները:

Ինչպես ընդգծում են հետազոտողները, քարերից ստեղծված կառույցները տարբեր ձևեր և չափսեր են ունեցել՝ շրջանաձևից մինչև ուղղանկյունաձև և կիսալուսնաձև: Դրանցից ոմանք կազմում են համալիր կառույցներ, որոնց զբաղեցրած ընդհանուր տարածքը հասնում է 630 մետրի:

Գտածոյի հստակ անվանումն ու տարիքը դեռևս հայտնի չեն, սակայն գիտնականները ենթադրում են, որ դրանցից ոմանք ավելի քան 1500 տարվա պատմություն ունեն:



 Պիտակներ
         գիտական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon