Սահակաշվիլին զրկվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից

Իրադարձային 01.10.2020   15:01   31

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Զրկվեց...

 Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի Հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարը նշել էր, որ դիմել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար:



 Պիտակներ
         Սահակաշվիլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb