Սահակաշվիլի․ «Ուկրաինան կփլուզվի»

Աշխարհ 03.02.2020   10:56   161

TASS-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ապագայում Ուկրաինան կմասնատվի և վերջինիս տեղում կստեղծվի հինգ պետություն։

Ըստ Վրաստանի վտարանդի նախկին նախագահի՝ Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքականությունը ձախողված է և այն բերելու է երկրում տնտեսական ճգնաժամի։

«Դա էլ,  իր հերթին, բերելու է նրան, որ ռեգիոնալ իշխանիկները  նույնիսկ մասնավոր բանակ կունենան։ Արդյունքում Ուկրաինայի տարածքում ձևավորվի «ևս հինգ Ուկրաինա»։ Սա իր հերթին, վերածվելու է մեծ ճգնաժամի և երկրի փլուզման»,-ասել է Սահակաշվիլին։



 Պիտակներ
         Սահակաշվիլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon