«Սագը»․ Գոտհոլդ Էֆրաիմ Լեսինգ
Սագին մի օր թվաց, թե իր փետուրները ճերմակին են տալիս ճիշտ այնպես, ինչպես նորեկ ձյունը: Եվ դրանով հպարտ, հավատացնում էր ինքն իրեն, թե ծնվել է ավելի շուտ կարապ լինելու համար, քան թե սագ:
Եվ խորշելով իր նմաններից՝ փքուն տեսքով ու միայնակ լողում էր լճի ջրերում:
Նա մեկ ձգում, երկարացնում էր իր դավաճանորեն կարճ վիզը, մեկ ուզում էր նրան տալ այն հանդիսավոր կորությունը, որ այնքան սազում է Ապոլոնի սիրելի կարապներին:
Բայց զուր: Նրա պարանոցը կոպիտ էր, հաստ և ուղիղ: Ու չնայած չարչարանքին, նա այդպես էլ կարապ չդարձավ, այլ մնաց ծիծաղելի սագ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր