Սադիր Ժապարովը կմասնակցի Ղրղզստանի նախագահական ընտրություններին

Աշխարհ 14.11.2020   16:00   39

Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Սադիր Ժապարովը փաստաթղթեր է ներկայացրել ԿԸՀ`2021 թվականի հունվարի 10-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ժապարովը Ղրղզստանի Հանրապետության ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողով է ներկայացրել փաստաթղթերի փաթեթ՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար», – հայտարարել է զրուցակիցը:

Ղրղզստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին Ժապարովը հայտարարել էր դեռ հոկտեմբերին։


 Պիտակներ
         Սադիր Ժապարով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb