Սաակաշվիլին հայրենիքը լքելը՝ սխալ որոշում է համարում

Աշխարհ 02.12.2019   17:06   133
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ափսոսում է հայրենիքը 2013-ին լքելելու համար՝ համարելով դա սխալ որոշում։

«Այսօր ես ամենից շատ ափսոսում եմ, որ 2013-ին հեռացա Վրաստանից։ Ես պարզապես ամեն ինչ թողեցի և հեռացա։ Ես հեռացա ոչ թե բանտ նստելու վախից։ Ձեզ հայտնի է, որ Ուկրաինայում էլ էին ինձ դրանով սպառնում։

Պարզապես ես հեռացա, որովհետեւ հոգնել էի, և մարդիկ հոգնել էին ինձանից։ Ես պարզապես բոլորին թողեցի հանգստանան։ Բայց այսօր կարծում եմ, որ սխալ եմ թույլ տվել»,- ասել է Սաակաշվիլին կիրակի վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքի հարցազրույցում։

Սաակաշվիլին Վրաստանի նախագահն էր 2004 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի նոյեմբերը։ 2013-ին նա հեռացավ երկրից, նախագահական լիազորությունների ավարտից մի քանի օր առաջ։ Դրանից անմիջապես հետո նրա դեմ չորս քրեական գործ հարուցվեց, որոնցից երկուսով արդեն դատավճիռներ կայացվել են։ 2018 թվականի հունվարին Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա Սաակաշվիլուն դատապարտեց երեք տարվա ազատազրկման 2006 թվականին Վրաստանի Միավորված բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանու սպանության գործով։ 2018 թվականի հունիսի 28-ին Թբիլիսիի դատարանը հեռակա Սաակաշվիլուն դատապարտեց վեց տարվա ազատազրկման 2005-ին պատգամավոր Վալերի Գելաշվիլու ծեծի գործով։



 Պիտակներ
         Սահակաշվիլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon