Զեյնալյանը դեռ գնահատական չի տա վարչապետի կոչին

Իրադարձային 21.05.2019   17:50   50
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշումը, արդյո՞ք դա սաբոտաժ չէր:

 «Այդ որոշումը վիճարկելու վերաբերյալ լսել եմ հայտարարություն տուժող կողմի ներկայացուցչի անունից: Հետևաբար` դրա վերաբերյալ գնահատական տալ չեմ կարող, ինքս էլ ծանոթ չեմ գանգատին, որպեսզի կարողանամ գնահատել դրա հիմնավորվածությունը և անհրաժեշտությունը: Կարծում եմ, որ դատական իշխանությունում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ և դրանց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ», – պատասխանեց Զեյնալյանը:

Իսկ հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունե՞ր իրավունք` հորդորելու ժողովրդին փակել դատարանների մուտքերը: Ի պատասխան՝ նախարարն ասաց, թե պետք է տարանջատել իրավական և քաղաքական գործընթացները:

 «Սա քաղաքական գործընթաց է, և ես չեմ շտապի դեռևս գնահատականներ տալ», – նկատեց նա:

Ըստ նախարարի՝ գնահատական կտա, երբ ժամանակը գա:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon