Սա Երևանն է և վե՞րջ

13.04.2019   12:42   196
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Որպես Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու, զարմանալիորեն ես շարունակում եմ ամեն օր նամակներ և ահա այսպիսի «դիտարժան» լուսանկարներ ստանալ Երևանը աղբաքաքաղի վերածվելու վերաբերյալ եւ կոչեր՝ փրկելու մեր քաղաքը: 
Ի դեպ, ինձ այս նկարներն ուղարկող օգտատերերը նշում են, որ այս «աղբավանդալիզմը» Երևանի ամբողջ տարածքում է: Վիճակը, բնականաբար, աղետալի է և Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունն իր հինգ ավագանիով փորձում է և կփորձի իր հնարավորությունների սահմաններում անել առավելագունը:

Նորից եմ նշում՝ ձեր քվեով տված սակավ հնարավորությունների սահմաններում։ Որորհետեւ, իմ շատ սիրելի երևանցիներ, դուք մեզ որոշում կայացնելու և այն իրացնելու քվե չեք տվել։ 
Բայց, իմ շատ սիրելի հայրենակիցներ, եթե դեմ չեք, մի փոքր դիտարկում. այն, ինչ կատարվում է Երևանում, ես տեսնում եմ ամեն օր, բայց չգիտես ինչու, ինձ համառորեն թվում է, որ այս լուսանկարները դուք պետք է ուղարկեք ոչ թե ինձ և պահանջեք րոպե առաջ, օր առաջ լուծում գտնել ստեղծված աղետալի վիճակին, հատկապես, որ եղանակները տաքանում են և մեծ վտանգ կա համաճարակի, այլ մի փոքր այլ հասցեով պիտի ուղարկեք ՝ Երևանի քաղաքապետին: 
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, չնայած չեմ կարծում, որ որևէ մեկը դրա մասին մոռացել է, որ Երևանի ավագանու ընտրության ժամանակ մեր հպարտ հայրենակիցները ձայների 81 տոկոսով իրենց վստահությունը տվեցին Երևանի գործող քաղաքապետին: Այդուհանդերձ, ես որպես պատգամավոր և մեր ավագանիները, որպես Երևանի ավագանու ներկայացուցիչներ, մեր լիազորությունների սահմաններում կանենք առավելագույնը։

Լիազորություն, որը ձեր ընտրությամբ սահմանափակել եք հենց դուք։ 
Իսկ հարցի լուծման արժանապատիվ տարբերակ ժամանակին «Բարգավաճ Հայաստան»-ը առաջարկում էր. կառուցել աղբի վերամշակման գործարան, որի պայմանագիրը միջազգային հեղինակավոր գործընկերոջ հետ կնքված էր: Դուք մերժեցիք մաքուր եւ կանաչ մայրաքաղաք ունենալու մեր առաջարկը։
Այդուհանդերձ, մենք կրկին պատրաստ ենք համատեղ քննարկումների եւ Երեւանը աղբի զոնա դառնալուց փրկելու լուծումներ գտնելու»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         քաղաքապետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon