«Սա դեպի նոր պատերազմ տանող համաձայնագիր է». Ն. Դիլբարյան

Քաղաքական 13.11.2020   15:30   52

«Վարչապետը միանձնյա որոշում է կայացրել՝ դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատից և միայն Ռուսաստանի հետ (Ռուսաստանն էլ իր հետ բերել է Թուրքիային) կնքել այս եռակողմ համաձայնագիրը: Ես կարծում եմ, որ դա պարզապես ինչ-որ համաձայնության թուղթ է՝ ամրագրված այս երեք անձանց կողմից, որը բացարձակապես անընդունելի է, իր գրեթե բոլոր կետերով»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը:

Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել է խոր ընկճվածության պահին՝ իրավիճակը համարժեք չգնահատելով, եւ սա դեպի նոր պատերազմ տանող համաձայնագիր է:

«Վարչապետը չի խորհրդակցել Հայաստանի օրենսդրական, սահմանադրական մնացյալ մյուս ինստիտուտների հետ:

Ուստի՝ լիարժեք հնարավորություն ունենք այդ համաձայնության եռակողմ փաստաթուղթը չեղարկելու, բայց ոչ թե չեղարկելու, որ պատերազմը շարունակենք, այլ որպեսզի կարողանանք պարտություններից դուրս գալ քիչ թե շատ հայանպաստ դիրքով: 

Ցավոտ փոխզիջումները վերածվեցին չբացատրվող զիջումների, և ժողովրդին դարձյալ փորձում են մոլորության մեջ գցել, թե իբրև իրենք կանխել են ավելի վատ պատերազմը: Վարչապետը չկարողացավ դիմակայել իր վրա գործադրված ճնշումներին, անհասկանալի պատճառներով դուրս եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից»,- ընդգծեց Դիլբարյանը:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Պիտակներ
         Նարինե Դիլբարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb