«Սա այն է, ինչը ջանադրաբար հերքում էր պաշտոնական Բաքուն» (տեսանյութ)

Իրադարձային 15.10.2020   10:35   14

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութեր է հրապարակել հակառակորդի կողմից թիրախավորված, հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկից՝ կից գրելով․

«Հակառակորդի կողմից թիրախավորված հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը:

Սա այն է, ինչը ջանադրաբար հերքում էր պաշտոնական Բաքուն.«Ադրբեջանական բանակը կրակ չի վարում ոչ ռազմական թիրախների ուղղությամբ: Հայկական կողմի տարածած այն տեղեկությունը, թե Ադրբեջանի բանակը կրակ է բացել հիվանդանոցի վրա, որտեղ քաղաքացիական մարդիկ են բուժում ստանում, կեղծ է։ Հայտարարում ենք, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի բանակը քաղաքացիական ենթակառուցվածքների և ոչ ռազմական թիրախի ուղղությամբ կրակ չի վարում։

Մեր բանակը խստորեն հետևում է հումանիտար հրադադարի ռեժիմին»։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb