Սա 15-20 տարիների առաջվա խրամատային կռիվը չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Իրադարձային 07.10.2020   13:12   43

Հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինուժը լայնածավալ ու մեծ ուժերով հարձակում է այսօր սկսել, որին հայկական կողմը հավաստանշել է ու հարմար պահին հրետանային հարված հասցրել:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։   

«Գլխովին ջախջախվել է 3 բրիգադ իր ամբողջ հարձակողական ներուժով՝ անձնակազմով ու տեխնիկայով, 60 դիակ թողել են դաշտում, մնացածը պարզ չէ՝ ինչ վիճակում են»,- տեղեկացրել է Հովհաննիսյանը։ 

Նա նաև վերահաստատել է՝ հյուսիսային ուղղությամբ հայկական ուժերը դիրքեր են ազատագրել։ Միևնույն ժամանակ, Հովհաննիսյանը շեշտել է՝ Արցախի ուղղությամբ ադրբեջանցիների գրոհը եղել է տասնյակ հազարավոր զորքի մասնակցությամբ ու այդ հարձակումը ջախջախվել է, 1-2 կիլոմետր աջ-ձախ շարժը ոչինչ չի որոշում։ 

Նա մասնավորապես ասել է. «Սա 15-20 տարիների առաջվա խրամատային կռիվը չէ, որ մեկ-երկու դիրքը բան որոշեր։ Հիմա խոսքը լուրջ զորախմբերի մասին է, երբ դիմացիցդ գալիս է 200-300 տանկ, պարզ է, որ նրանց նպատակը տասնյակ կիլոմետրերի խնդիր է, ոչ թե 1-2»։ 

Հայ-ադրբեջանական շփման գծում ակտիվ մարտական գործողություններ, ըստ ՊՆ ներկայացուցչի, այս պահին չկան։ 



 Պիտակներ
         խրամատային կռիվ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb