Սևանի լողափում հայտնաբերվել է բերանն ու թևերը կպչուն ժապավենով կապած տղամարդու դի

Պատահարներ 03.10.2019   10:21   218
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոկտեմբերի 2-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Սահակյանի դին, ում մարմինը ջրից դուրս հանելով՝ պարզել են, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։

Փաստի առթիվստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ առեղծվածային այս դեպքն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon