Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ` բուք է

Իրազեկիչ 20.03.2021   10:52   65

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածում բուք է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։
Հրազդանի, Գավառի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb