Սևանի հոգեբուժական հիվանդանոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներով պետությանը մոտ 50մլն դրամի վնաս է պատճառվել

Իրադարձային 04.10.2019   12:55   69
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից կատարված ստուգման արդյունքներին վերաբերող փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել նաև ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն 2014-2016թթ. ընթացքում 5 անվանում սննդամթերք ձեռք է բերել նախատեսվածից 553.900 ՀՀ դրամի չափով բարձր գներով: Պարզվել է նաև, որ ձեռք է բերված և իրացված այդ սննդամթերքը սահմանված չափաբաժիններից ավելի է եղել ընդհանուր շուրջ 40մլն ՀՀ դրամի չափով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2015թ. «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ն գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ համապատասխան ֆինանսական միջոցները պետության կողմից կարող էր հատկացվել միայն սահմանված չափաբաժիններով հաշվարկված ծախսերի չափով: Այսինքն ՓԲԸ-ն չէր կարող ունենալ դրամական միջոցների ավելցուկ՝ սահմանված չափաբաժիններից ավել և սահմանված առավելագույն չափից բարձր գներով սննդամթերք ձեռք բերելու համար:

Բացի այդ, արձանագրվել է, որ ընկերությունը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, բանակցային ընթացակարգով, առանց հայտարարության, 2015թ. դեկտեմբերի 15-ին ձեռք է բերել գնումների պլանով չնախատեսված 18 մլն. ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա:

Համաձյան ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 24-ի որոշման և դրա հիման վրա ՀՀ ֆինանսների նախարարի 2013թ. հոկտեմբերի 24-ի հրամանի՝ տվյալ դեպքում գնվող ավտոմեքենայի շարժիչի ծավալը չպետք է գերազանցեր 1,8 լիտր ծավալը, իսկ ձեռքբերման առավելագույն գինը սահմանված է 8.5 մլն. ՀՀ դրամը: Ընդ որում, պարզվել է, որ գնումը այս չափորոշիչներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտության մասին ընկերությունն զգուշացված է եղել ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի համապատասխան գրությամբ: Մինչդեռ Ընկերությունը, առանց անհրաժեշտության հիմնավորման, ձեռք է բերել 2,7 լիտր ծավալով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա՝ փաստորեն, նախատեսվածից 9.5 մլն. ՀՀ դրամով ավելի գնով:

Այսինքն ՓԲԸ-ի ծառայողներն իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իրենաց կամ ուրիշ անձնանց օգտին են օգտագործել, ինչպես նաև վատնել են իրենց վստահված պետական միջոցները, որոնց արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 50մլն դրամի վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հոգեբուժական հիվանդանոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon