Սևանի ծանծաղ մասերում ամեն ինչ կարելի է գտնել

Իրադարձային 30.07.2019   15:06   86
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ներկայումս Սևանա լճում ընթանում է կալցինացման գործընթաց:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 30-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն էվելինա Ղուկասյանը:

«Ի տարբերություն այլ մետաղների, որոնց լուծելիությունը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է, կալցիումի պարագայում հակառակը` փոքրանում է, և սկսում է կալցիումը նստվածքներ տալ՝ իր հետ հատակ իջեցնելով նաև ջրում կախված բազմաթիվ նյութեր: Սա, կարծես թե, այնքան էլ վտանգավոր գործընթաց չէ, որովհետև դա նպաստում է լուսաթափանցելիության մեծացմանը, քանի որ կախույթներն իջեցնում է հատակ: Սակայն հատակում ստեղծվում են անաերոբ պայմաններ: Բուսական փտած մնացորդները պահանջում են մեծ քանակությամբ թթվածին, որպեսզի քայքայվեն»,- ասաց Ղուկասյանը:

Անդրադառնալով Սևանա լճի աղտոտվածության և աղբահանության խնդիրներին՝ գիտնականը նշեց, որ Սևանա լճի ափամերձ տարածքները, հատկապես` ծանծաղ հատվածը չափից շատ աղտոտված են տարբեր կենցաղային թափոններով:

«Ամեն ինչի կարելի է հանդիպել լճի հատակում: Անգամ գիտական հետազոտություններն են բարդանում հատակում գտնվող ցանցերի, թակարդների պատճառով, որովհետև սարքը իջեցնելու ժամանակ ընկնում է ինչ-որ թակարդի մեջ, և այն կորցնելու վտանգ է առաջանում: Բացի այդ, չենք կարողանում նավը մոտեցնել ափամերձ տարածքներ՝ հետազոտելու, քանի որ ողջ ափը պատված է ձկնորսական ցանցերով և թակարդներով, որոնց մեծ մասը ձկնորսները պարզապես թողել են հատակին: Այդ ցանցերի մեջ շարունակում են կենդանիներ ընկնել, որոնք հետագայում չեն կարողանում տեղաշարժվել և սատկում են»,- ընդգծեց Ղուկասյանը:

Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև Հայաստանի մյուս մարզերում աղբահանության խնդիրը շատ վատ է կազմակերպված՝ սկսած հենց գետերից, որոնք վերածվել են ոչ միայն կոյուղագծերի, այլև դարձել են աղբ տեղափոխող մակերևույթային հոսքեր, իսկ այդ գետերը հանդիսանում են ծննդավայր էնդեմիկ ձկնատեսակների համար:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon