Սևանա լճից բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր

Իրադարձային 16.09.2020   12:30   34

2020 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ անցած ամռան ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր:

Փոխարենը, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, այս տարվա հունվարի 9­ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 170 միլիոն 884 հազար խորանարդ մետր ջուր:

Նույն օրվա դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից:



 Պիտակներ
         Սևանա լճից


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb