ՌՏՕԱ-ն պարզաբանել Է Թուրքիա, Մեծ Բրիտանիա և Տանզանիա մուտք գործելու կարգը

Իրադարձային 28.07.2020   16:03   244

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ) իր կայքում հրապարակել Է Թուրքիա, Մեծ Բրիտանիա եւ Տանզանիա մուտք գործելու նոր կարգերը տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպես, Թուրքիա ժամանող զբոսաշրջիկներին հարկավոր չի լինի այցագիր եւ կորոնավիրուսի բացասական թեստով տեղեկանք: Սակայն թռիչքի ժամանակ ուղեւորներին կխնդրեն հատուկ անկետա լրացնել, ներառյալ անձնական տվյալները, ինքնաթիռում նստելու տեղի համարը, երկրում գտնվելու հասցեն եւ տվյալներ առողջական վիճակի վերաբերյալ:

Օդանավակայանում անձնագրային հսկողություն անցնելուց առաջ կչափվի յուրաքանչյուր ճանապարհորդի ջերմությունը: Կասկածելի ախտանշանների առկայության դեպքում զբոսաշրջիկին կարող են առաջարկել կորոնավիրուսի անվճար թեստ հանձնել: Դրական արդյունքի դեպքում ուղեւորին կուղարկեն հոսպիտալ՝ հետազոտության եւ բուժման նպատակով: Տանզանիա մուտք գործելու համար նույնպես չի պահանջվի COVID-19-ի բացասական թեստով տեղեկանք:

90 օրյա ժամկետով այցագիրը ձեւակերպվում Է կա՛մ ժամանման օդանավակայանում՝ 50 եվրոյով, կա՛մ մեկ օրվա ընթացքում Մոսկվայում՝ 60 եվրոյով: Ռոսպոտրեբնադզորի հայտարարության համաձայն, Զանզիբերում հանգստանալու համար հատուկ պատվաստում չի պահանջվի: Ինքնաթիռում ուղեւորները պետք Է լրացնեն անկետա՝ նշելով իր փաստաթղթերի, տուրիստական ընկերության տվյալները եւ կորոնավիրուսի համար բնութագրական ախտանշանների առկայությունը կամ բացակայությունը: Ժամանելուց հետո կչափեն բոլոր զբոսաշրջիկների ջերմությունը, իսկ ախտանշաններ հայտնաբերելու դեպքում կառաջարկեն Էքսպրես-թեստ հանձնել:

Մեծ Բրիտանիա ժամանելիս հարկ կլինի, որպեսզի ռուսաստանցիները 14-օրյա մեկուսացում անցնեն: Բացի այդ, անհրաժեշտ կլինի, որպեսզի զբոսաշրջիկները լրացնեն հատուկ առցանց ձեւ եւ նշեն անձնագրային տվյալները, ուղեւորության նպատակն ու մանրամասները, ինչպես նաեւ հասցեն, թե որտեղ Է անցնելու ինքնամեկուսացումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ
         ՌՏՕԱ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb