RQ-4 Global Hawk. աշխարհի ամենամեծ ԱԹՍ-ը
Global Hawk RQ-4 ռազմավարական հետախուզական ԱԹՍ-ն ունակ է բացել մինչև 800 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 19.8 կմ բարձրության վրա, մինչև 24.9 հազար կմ հեռավորության պայմաններում (hամեմատելու համար՝ այն մի թռիչքով կարող է կատարել շուրջերկրյա ճանապարհորդության կեսից ավելին)։ Այն կարող է օդում մնալ մինչև 36 ժամ։
RQ-4-ի կողային սարքավորումներն ընդգրկում են ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոէլեկտրոնային հետախուզման համակարգեր։
Global Hawk անօդաչու թռչող սարքեր ներկայումս կան միայն ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ։
Դրանցից օգտվում է նաև ՆԱՍԱ-ն։
ԱԹՍ-ների մոտավոր գինը մոտ 222 մլն ամերիկյան դոլար է։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր