Ռուստամ Բադասյանը մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին

15.10.2019   13:31   80
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հոկտեմբերի 14-16-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում մասնակցում է «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին։

Նախարարն իր ելույթում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ապահովել արդարադատության ոլորտի ինստիտուցիոնալ զարգացում, որի բաղկացուցիչ մասն է կազմելու Էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրումը:

Նախարարի խոսքով՝  դրա  նպատակն է միավորել արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը եւ տվյալների շտեմարանները, արդիականացնել դատարաններում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը, դրանց հիման վրա դատարաններում ներդնել եւ գործարկել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, ստեղծել իրավապահ դատական եւ իրավակիրառ մարմինների միջեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ, ներդնել պաշտոնական առցանց նամակագրության համակարգ, ապահովել համակարգի միջոցով վիճակագրական տվյալների հավաքագրումը վարույթի ողջ ընթացքում, ինչպես նաեւ ապահովել թվային արխիվների ստեղծումը:

Նախարար Բադասյանը ընդգծել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը չի շրջանցել Հայաստանի պետական կառավարման եւ արդարադատության ոլորտները: Եվրոպական միության, USAID- ի, ՄԱԶԾ-ի, Համաշխարհային բանկի եւ միջազգային այլ դոնորների աջակցությամբ մշակվել եւ գործարկվել են էլեկտրոնային հարթակներ եւ համակարգեր, որոնցից են www.e-draft.am  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, Արդարադատության նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը նպաստող www.e-hotline.am կայքը, ՀՀ պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական փաստաթղթերի վավերականությունը ստուգելու նպատակով ստեղծված www.e-verify.am միասնական կայքը, www.e-notary.am –ը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով գործարկված www.azdararir.am հարթակը եւ այլն:

Ամփոփելով ելույթը՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ թվային դարաշրջանում առկա նոր մարտահրավերներին զուգահեռ՝ թվայնացումը հսկայական օգուտ է տալիս. ստեղծված էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների միջոցով կառավարությունները պայքարում են կոռուպցիայի դեմ և պարզեցնում են վարչարարությունը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         համաժողով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon