Ռուստամ Բադասյանի արձագանքը Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը

Իրադարձային 30.10.2019   14:49   76
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը Սահմանադրական դատարանի վերաբերյալ Արդարադատության նախարարությունն ի գիտություն է ընդունել։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Փոխադարձ հարգանքի անհրաժեշտություն միշտ եմ տեսնում, բայց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ Հրայր Թովմասյանի կասկածելի հանգամանքների բերումով ՍԴ նախագահ ընտրվելը, որն այսօր չի ծագել, այլ հենց ընտրության ժամանակ»,- ասաց նախարարը։

Սահմանադրական դատարանի ճգնաժամը վերջնականապես կլուծվի այն ժամանակ, երբ ըստ նախարարի՝ Սահմանադրական բարեփոխումներ լինեն։ Այս փուլում ճգնաժամի լուծումը Ռուստամ Բադասյանը տեսնում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու հետ, ըստ այդմ՝ ՍԴ-ն նաև նոր կազմ պետք է ունենա։

Ռուստամ Բադասյանը հարկ համարեց շեշտել, որ դատավորների՝ վաղ կեսնաթոշակի անցնելը տեղի է ունենալու կամավորության շրջանակում և ոչ թե պարտադրանքի։

«Վստահեցնում եմ՝ որևէ ճնշում որևէ մեկի նկատմամբ չի լինի»,- ընդգծեց նախարարը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ռուստամ Բադասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon