Ռուստամ Բադասյան․ «ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման»

Իրադարձային 05.09.2019   08:39   106
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, այդ մասին «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Հարցին՝ արդյոք ՍԴ-ն իրավասու էր որոշում ընդունել Քոչարյանի հարցով, նախարար Բադասյանը պատասխանել է. «Իրավասության մասով գիտեք, որ ՍԴ դատավորներից մեկը բարձրացրել է դատարանի՝ առնվազն երեք անդամի մասնակցության անհնարինության մասին փաստարկներ և այդ մասով ՍԴ-ն որևէ որոշում չի կայացրել: Եթե, ամեն դեպքում, առկա էին անհնարինության մասին տվյալներ՝ ՍԴ դատավորները պարտավոր էին դրա մասին հայտնել և սահմանված ընթացակարգով պետք է որոշում կայացվեր՝ արդյոք անհնարին է իրենց մասնակցսությունը տվյալ գործին որոշակի հանգամանքներից ելնելով, թե՝ ոչ: Այս առումով, պրոցեսը որոշակի առումով կասկածելի է եղել, և առնվազն պետք է պարզել անհնարինության հիմքեր եղել են, թե՝ ոչ, քննարկվել են, թե՝ ոչ, պետք է քննարկվեին, թե՝ ոչ»:

Նախարարի խոսքով՝ ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման: Ինչ վերաբերում է հարցին, արդյոք ՍԴ որոշման արդյունքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի՝ Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ ՍԴ-ում քննարկվել է երկու հոդվածի սահմանադրականության հարց, և «Քրեական դատավարության մասին» օրենսգրքի 135 հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերում է հիմնավոր կասկածի չափանիշի ստուգմանը՝ կալանքի հարցը քննարկելիս՝ Սահմանադրությանը համապատասխան է ճանաչվել, ինչը առերևույթ կարող է վկայել այն մասին, որ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ռուստամ Բադասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon