Ռուսաստանը խախտում է Մոլդովայի ինքնիշխանությունը Մերձդնեստրում․ Յենս Սթոլթենբերգ
Մերձդնեստրում խաղաղապահներ տեղակայելով`Ռուսաստանը խախտում է Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նա ընդգծել է, որ դաշինքը շփումների է սպասում երկրի նորընտիր նախագահ Մայա Սանդուի հետ:
Սթոլթենբերգը ընդգծել է, որ Մոլդովան ՆԱՏՕ-ի գործընկերն է: «Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը ոտնահարում դաշինքի մերձակայքում գտնվող տարբեր կառավարությունների ցանկությունները՝ զորքեր տեղակայելով, այդ թվում՝ Մոլդովայում, Մերձդնեստրում», – ասել է դաշինքի ղեկավարը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր