Ռուսաստանը վերականգնեց կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ
Ռուսաստանը երկուշաբթի օրվանից վերսկսեց ավիահաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
«Աերոֆլոտը» նախատեսում է վերսկսել թռիչքները դեպի երկու երկրներ՝ Հայաստան և Ադրբեջան: Մոսկվա-Երևան չվերթները նախատեսված են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետադարձ թռիչքները կլինեն երկուշաբթի, կիրակի օրերին և երկու թռիչք՝ հինգշաբթի օրերին:
Ռուսաստանը, կորոնավիրուսային համաճարակի պատճառով, դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային թռիչքները 2020-ի մարտի 27-ից:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր