Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները

Աշխարհ 13.04.2021   14:43   54

Ռուսաստանը Թուրքիային և մյուս երկրներին զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի  արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«ԱՄՆ-ի նավերի անցումը Սև ծով ուղեկցվում է ագրեսիվ հռետորաբանությամբ, Մոսկվան չի հասկանում, թե կոնկրետ ինչ նպատակներ է հետապնդում Վաշինգտոնը Ուկրաինայում»,- ասել է Լավրովը։

Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որն այցով գտնվում էր Ստամբուլում։

Նրանք կողմ են արտահայտվել Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հեռանկարին, մասնավորապես, «մոտ ժամանակներս անդամակցության վերաբերյալ գործողությունների ծրագիր ստանալուն»։


 Պիտակներ
         Լավրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb