Ռուսաստանը Թուրքիային հարկային տեղեկատվություն կտրամադրի

Աշխարհ 25.09.2020   13:45   46

Ռուսաստանի հարկային ծառայությունը պատրաստվում է Թուրքիային ավելացնել այն երկրների ցանկում, որոնց հետ հարկերից խուսափելու դեմ պայքարի շրջանակներում հարկային տեղեկատվության փոխանակում է իրականացնում:

Նշվում է, որ Ռուսաստանը 2018թ-ից սկսած այլ երկրների հարկային մարմիններին հարկատուների մասին ռուսական ֆինանսական կառույցներից վերցված որոշակի տեղեկություն է տրամադրում:

Դրա դիմաց ՌԴ հարկային ծառայությունն իրավունք է ստանում տեղեկատվություն ստանալ Ռուսաստանի քաղաքացիների արտերկրյա հաշիվների մասին:

Նշվում է, որ Ռուսաստանում մտադիր են հարկային տեղեկատվություն տրամադրվող երկրների ցանկում Թուրքիայի հետ միասին ավելացնել նաև Նիգերիային:

Աղբյուրը` Ensonhabertwitter sharing button

pinterest sharing button



 Պիտակներ
         Թուրքիային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb