Ռուսաստանը ստացել է առաջին Մի-38Տ-ը

Աշխարհ 03.12.2019   22:31   360

razm.info-ի փոխանցմամբ՝ «Կազանի ավիաշինական գործարանը» Ռուսաստանի ՊՆ–ին է փախանցել պատվիրված 2 փորձնական միավորներից առաջին Մի–38Տ տրանսպորտային ուղղաթիռը։ 2–րդ ուղղաթիռը նախատեսվում է փոխանցել մինչև տարեվերջ։

Այս մասին դեկտեմբերի 2–ին հայտնել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի տնօրեն Անդրեյ Բոգինսկինփոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Կողմերը պայմանագիրը կնքել էին 2017 թվականին, և նախատեսված էր փորձնական 2 միավոր մատակարարել մինչև 2019 թվականը։ Եվ, չնայած, որ ուղղաթիռի առաջին թռիչքը 2018–ի նոյեմբերին էր եղել, մատակարարումը ինչ–ինչ պատճառներով հետաձգվում էր։

Այնուհետև՝ 2019 թվականի փետրվարին, Բոգինսկին հայտարարել էր, որ առաջին Մի–38Տ–ն մատակարարվելու է մինչև հունիսի վերջ, իսկ մայիսին ուղղաթիռը ցուցադրել էին ՌԴ նախագահին։

Մի–38Տ ուղղաթիռը քաղաքացիական Մի–38 ուղղաթիռի հիմքի վրա է պատրաստված։ Ուղղաթիռն ունակ է տեղափոխել 40 հոգանոց անձնակազմ, թռչել 1000 կմ և հնարավորություն ունի ծառայել սանիտարական նպատակներով։



 Պիտակներ
         ուղղաթիռ, Մի–38Տ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon