Ռուսաստանը լազերային նոր զենք կստեղծի
Ռուսաստանում ստեղծում են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար նախատեսված լազերային համակարգեր: Այս մասին «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն:
«Ներկայում աշխատանքներ են տարվում այլ (բացի Պերեսվետ» համալիրից – խմբ.) լազերային համալիրներ ստեղծելու ուղղությամբ՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև օպտիկական և օպտիկա-էլեկտրոնային միջոցների դեմ պայքարի համար: Դրանք համալրվում են նաև զրահատանկային տեխնիկայի կրակային միջոցներով՝ բարձր ճշգրտության հարձակողական միջոցների դեմ պայքարելու համար»,-ասել է նա:
Կրիվորուչկոյի խոսքով ՝ ռադիոհաճախականության համալիր է մշակվում նաև ԱԹՍ-ների ռադիոէլեկտրոնային սարքավորումների ֆունկցիոնալ ոչնչացման համար: Փոխնախարարը հիշեցրել է, որ «Պերեսվետ» լազերային համալիրները մարտական հերթապահության են անցել 2019-ի վերջից:
Նմանատիպ նյութեր