Ռուսաստանը կստանա 10 միավոր «Ֆորպոստ-Ռ» ԱԹՍ-ներ մինչև 2022 թվականը

Աշխարհ 06.02.2020   20:48   427

Razm.info-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի բանակը մինչև 2022 թվականը կհամալրվի 10 միավոր նոր «Ֆորպոստ–Ռ» հետախուզական ԱԹՍ–ներով։ ԱԹՍ–ների գնման պայմանագիրը կնքվել է 2019 թվականի դեկտեմբերին։

Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն։

«Ֆորպոստ–Ռ» ԱԹՍ–ն «Ֆորպոստ» ԱԹՍ–ի արդիականացված տարբերակն է։ «Ֆորպոստը» լայն տարածում ունի ռուսական բանակում, առկա է Հայաստանում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի սպառազինության մեջ, կիրառվել է Սիրիայում ընթացող մարտական գործողությունների ընթացքում։

ԱԹՍ–ներն արտադրում է «Քաղաքացիական ավիացիայի Ուրալյան գործարանը» և, փոխնախարարի խոսքերով, պլանավորվում է այս տարի կնքել նոր պայմանագիր 18 միավոր «Ֆորպոստ–Ռ»–ի գնման համար։



 Պիտակներ
         ԱԹՍ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon