Ռուսաստանը Գրեմինգերին տեղեկացրել է Մոսկվայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքների մասին

Քաղաքական 09.05.2019   11:14   429
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տեղեկացրել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին Մոսկվայում ապրիլի կեսերին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքների և ընդունված համատեղ հայտարարության մասին: 

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Մոսկվայի հանդիպման արդյունքներով գրանցվել է Ադրբեջանի և Հայաստանի հետաքրքրվածությունը հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարների վերաբերյալ: Խոսքը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման մասին է, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, երկրների տարածքում ազատազրկված անձանց՝ բարեկամների այցելությունների մասին, ինչպես նաև պատրաստակամության՝ սկսել գործնական աշխատանքներ մարդկանց մեջ շփումների հաստատման համար, այդ թվում և ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցելությունները»,- ասել է է Զախարովան:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մնացականյան-Մամեդյարով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon