Ռուսաստանը դադարեցնում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը

Աշխարհ 13.04.2021   07:30   42

Ռուսաստանը սահմանափակում է Թուրքիայի հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը, հայտնել է Գոլիկովան:

Ըստ նրա, Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի, եթե այնտեղ կորոնավիրուսային իրավիճակը կայունանա:

Վերջին օրերին Թուրքիայում կտրուկ աճել է COVID-19-ի դեպքերի թիվը։ Եթե մարտի կեսերին երկրի իշխանությունները գրանցել են 6-8 հազար հիվանդ, ապա ապրիլի սկզբից այդ թիվը հասել է 56 հազարի։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb